Եթե վերցնենք թեկուզ միայն Մեծ Հայքի, Բագրատունյաց և Կիլիկիայի հայկական թագավորությունները, ապա հայրերիս պետականության ժամանակահատվածը կկազմի մոտ 1200 տարի. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Հասարակական ընկալման մեջ մեզանում մի անհիմն մոլորություն կա, թե հայերս, հիմնականում, իբր, զուրկ ենք եղել պետականությունից։
Իրականում, եթե վերցնենք թեկուզ միայն Մեծ Հայքի, Բագրատունյաց և Կիլիկիայի հայկական թագավորությունները, ապա հայրերիս պետականության ժամանակահատվածը կկազմի մոտ 1200 տարի։
Պետականության նման տևականությամբ ազգերն այս աշխարհում շատ չեն, իսկ մեր տարածաշրջանում մեզ հետ այս առումով կարող է մրցել միայն Իրանը»։
Add new comment