Submitted by A.Muradyan on
Detq

Թուրքիայի և Իրանի միջև ստորագրվել են համաձայնագրեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: 

Այնուհետև կայացել է թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության 8-րդ խորհուրդը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: 

Հանդիպումից հետո տեղի է ունեցել տարբեր համաձայնագրերի ստորագրման արարողություն:

Թուրքիայի և Իրանի միջև ստորագրվել է 10 համաձայնագիր, որոնք ներառում են մի շարք ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկ ոլորտը, ԶԼՄ-ները, մշակույթը, երկաթուղային տրանսպորտին առնչվող հարցերը և այլն։

Add new comment