Պրոֆեսիոնալ բանակները հնարավոր պատերազմներում պարտվելու են, եթե նրանց թիկունքում չլինեն մեծաթիվ պահեստազոր և աշխարհազոր. Այվազյան
Աշխարհի ամենահզոր երկրներում նույնիսկ գալիս են այն եզրակացության, որ փոքրաթիվ պրոֆեսիոնալ բանակները հնարավոր պատերազմներում պարտվելու են, եթե նրանց թիկունքում չլինեն մեծաթիվ պահեստազոր և աշխարհազոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։
«Դեռևս 2022 թ. դեկտեմբերի 20-ին տված հարցազրույցս վերնագրված էր այսպես՝ «Անհրաժեշտ է ստեղծել բազմաշերտ ինքնապաշտպանական համակարգ»
https://www.youtube.com/watch?v=N1vtV3MrOcA...
Երեկ Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Պատրիկ Սանդերսը, փաստորեն, նույն ձևակերպումներով խոսել է այն մասին, որ Բրիտանիան այլևս չի կարող հույս դնել փոքր պրոֆեսիոնալ բանակի վրա և պետք է ունենա «քաղաքացիների բանակ» հավանական լայնածավալ ցամաքային պատերազմի դեպքում. ««Մեզ բանակ է պետք, որը կարող է արագ աճել՝ առաջին գծում կանգնելու, երկրորդ գիծն ապահովելու և քաղաքացիների բանակ պատրաստելու և զինելու համար», - ասել է գեներալ Սանդերսը։
Սա ասում է իր անմիջական հարևանությամբ թշնամիներ չունեցող միջուկային տերության պաշտպանության նախարարը։ Լոնդոնում հասկանում են մեծաթիվ զինված ուժեր ունենալու կարևորությունը։ Իսկ մեր ցեղասպանվող երկրի խամաճիկ ղեկավարությունը՝ ի դեմս Ն. Փաշինյանի և նրա թիմակիցների, վերջին տարիներին մեր գլխին լոլո էր կարդում, թե ՀՀ-ի ռազմական անվտանգությունը կարող է ապահովել մի փոքրաթիվ պրոֆեսիոնալ բանակ, քանի որ շուտով գալու է «խաղաղության դարաշրջանը»։ Այս ցնորամտությունների վախճանն Արցախի ոչնչացումն էր և ՀՀ տարածքի շարունակվող բռնազավթումը, որը կարող է դեռ ընդլայնվել։
Հայաստանի բնակչությանը ՀՀ պաշտպանության գործի մեջ հրատապ կերպով ներգրավելու անհրաժեշտությունը տասնյակ անգամ եմ բարձրաձայնել ու հիմնավորել, բայց սայլը տեղից չի շարժվել։ Ստորև թվարկում եմ այդ նյութերիցս ընդամենը մի քանիսը։ Պարտավոր եմ միշտ հիշեցնել այս ամենակենսական խնդրի մասին, որովհետև միտումնավոր կերպով հայ ժողովրդին թողնում են անպաշտպան «մատաղացու գառի» կարգավիճակում։ Այնինչ մեզ հետևյալ լուծումները միայն կարող են փրկել»,- գրել է պատմաբանը՝ ներկայացնելով թեմայի վերաբերյալ իր վերլուծությունները:
Add new comment