Submitted by detq-editor on
ԵՄ-ը Վրաստանին կոչ է անում զերծ մնալ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերսկսումից

ԵՄ-ը Վրաստանին կոչ է անում զերծ մնալ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերսկսումից

Վրացական «Netgazeti» պարբերականի հետ զրույցում ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին միանալ ավիացիոն ասպարեզում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին և զերծ մնալ այդ երկրի հետ ուղիղ չվերթների վերսկսումից։

«Մենք տեղյակ ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումների վերականգնման շուրջ ընթացող բանավեճի մասին: Մենք կոչ ենք անում Վրաստանին միանալ այս ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին», - ասել է ԵՄ պաշտոնյան՝ հավելելով, որ դիտարկվում է Ռուսաստանի դեմ ԵՄ կողմից սահմանված պատժամիջոցների շրջանցմանը մասնակցող կամ դրան նպաստող պետությունների դեմ սանկցիաներ կիրառելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև ուղիղ չվերթների վերսկսման հնարավորության մասին օրերս հայտարարել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումները դադարեցվել են 2019-ի ամռանը՝ Մոսկվայի նախաձեռնությամբ։

Add new comment