Թուրքիայի և Բրիտանիայի ԱԳ նախարարները հանդիպել են
Թուրքիայի և Բրիտանիայի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Դեյվիդ Քեմերոնը Ստամբուլում հանդիպում են ունեցել։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է թուրքական «TRT haber» կայքը։
Ֆիդանն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում մշտական խաղաղության համար Գազայում պետք է անհապաղ հրադադար հաստատվի։ Անդրադարձ է եղել նաև ՆԱՏՕ-ի շրջանակում դաշինքային հարաբերություններին։
Հանդիպման ընթացքում նախարարները հաստատել են Թուրքիայի և Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերություններն ամրապնդելու իրենց վճռականությունը բոլոր ոլորտներում, հատկապես առևտրի, տնտեսության և պաշտպանական արդյունաբերության մեջ։
Add new comment