Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավարի երկրորդ այցն Իրաք
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) ղեկավար Ի․ Քալընն անցյալ շաբաթ Բաղդադ կատարած այցից հետո հունվարի 28-ին եղել է Էրբիլում։ Այս մասին տեղեկանում ենք «Anadolu Ajansı» թուրքական պետական լրատվական գործակալությունից։
Քալընը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մեսութ Բարզանիին, Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության վարչապետ Մեսրուր Բարզանիին, ներքին գործերի նախարարին և այլ պաշտոնյաների։
Հանդիպումների ժամանակ քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, երկկողմ հարաբերությունները, ՔԲԿ-ի դեմ պայքարին առնչվող հարցեր։
Add new comment