Ադրբեջանում անցկացվել է «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման» դասընթաց
Ադրբեջանում անցկացվել է «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման» դասընթաց
Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 23-ից փետրվարի 2-ն անցկացվել է «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման» դասընթաց։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Դասընթացի ավարտին հանձնվել են վկայականներ։ Վկայականների հանձնման արարողությունը տեղի է ունեցել ադրբեջանական բանակի ուսումնական կենտրոնում: Մասնակցել են Ազգային պաշտպանության համալսարանի ղեկավար կազմը, Ադրբեջանում Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆերգուս Օլդին, ինչպես նաև ռազմական կցորդի աշխատակազմի ներկայացուցիչներ, անվտանգության և պայթուցիկ նյութերի ուսումնական միջազգային դպրոցի փորձագետներ։
Ներկաներն ընդգծել են դասընթացի կարևորությունը փորձի փոխանակման տեսանկյունից, նշել ռազմական կրթության ոլորտում Ադրբեջանի և Բրիտանիայի միջև առկա համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը։
Հատուկ շեշտվել Է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում Բրիտանիայի ցուցաբերած աջակցությունը, որն ուղղված է Ադրբեջանում ականներից և չպայթած զինամթերքից տարածքների մաքրմանն ու վնասազերծմանը:
Նշվել է, որ դասընթացի ժամանակ ստացած գիտելիքներն ու հմտությունները կկիրառվեն տարածքների ականազերծման նպատակով:
Խոսքն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մասին է։
Add new comment