Submitted by A.Gevorgyan on
Gyh

Զաքիր Հասանովը հանդիպել է Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը

Հունվարի 29-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Նշվել է, որ երկու երկրի հարաբերությունները կարևոր է հասցնել ռազմավարական դաշինքի մակարդակի, այդ համատեքստում Հ. Աքարն ուշադրություն է հրավիրել նման այցերի կարևորության վրա։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

Add new comment