Պուտինը փետրվարին կմեկնի Թուրքիա
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախապատրաստվում է և տեղի կունենա փետրվարին։
Այդ մասին լրագրողներին ասել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
«Այո, այցը նախապատրաստվում է»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք խոսքը փետրվարի մասին է, Ուշակովը դրական պատասխան է տվել:
Ռուսաստանի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսում է հանդիպել թուրք գործընկերոջ հետ 2024-ի սկզբին։
Դրանից առաջ նրանք չկարողացան հանդիպել Էրդողանի խիտ ժամանակացույցի պատճառով:
Add new comment