Իրանի և Պակիստանի միջև լարվածություն հրահրելու փորձերը պետք է կասեցնել. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ անհրաժեշտ է լուրջ ջանքեր գործադրել Թեհրանի և Իսլամաբադի միջև լարվածությունը բորբոքելու փորձերը դադարեցնելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Պակիստանի նոր դեսպանի հավատարմագրերը հանձնելու արարողությունից հետո Իրանի նախագահը նշել է, որ երկու եղբայրական երկրները կապված են անխզելի կապերով, և նրանց հարաբերությունները հիմնված են ընդհանուր կրոնի, մշակույթի և քաղաքակրթության վրա: «Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության՝ սահմանները տնտեսական փոխանակումների ու հարևանների անվտանգության բարձրացման հնարավորություն են, և անհրաժեշտ է այդ հնարավորությունը պաշտպանել ցանկացած ապակայունացնող գործոնից»,- ասել է նա։
Ռայիսին միևնույն ժամանակ Պակիստանի անվտանգությունը որակել է որպես «Իրանի անվտանգություն» և անդրադարձել վերջին տարիներին ԱՄՆ-ի ստեղծած ահաբեկչական խմբավորումների գործունեության շատ կործանարար հետևանքներին տարածաշրջանում, հատկապես Իրաքում և Սիրիայում։ Դատապարտելով ահաբեկչական խմբավորումների և դրսից դրված անձանց գործունեությունը որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ նա ողջունել է տարածաշրջանային համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում։
Իրանի նախագահը երկու երկրների ընդհանուր սահմանը որակել է որպես փոխադարձ զարգացման հնարավորություն և ընդգծել բարձրաստիճան պաշտոնյաների վճռականությունը՝ զարգացնելու հարաբերությունները տարբեր, հատկապես առևտրային և տնտեսական ոլորտներում։
Էբրահիմ Ռայիսին նաև շեշտել է երկու երկրների հարաբերություններում ցանկացած քարոզչությանը լրջորեն հակազդելու անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ Իրանում պաշտոնավարման ընթացքում Պակիստանի նոր դեսպանի ջանքերով արդյունավետ քայլեր կձեռնարկվեն երկու երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Когда доступ к сайту нужен без лишних пауз поможет найти актуальное рабочее зеркало лицензионного Sol Kazino сегодня и сразу продолжить игру
#Դետքի_հետագծով
Իրանի իշխանությունները մեծ կարևորություն են տալիս հարևանների, այդ թվում՝ Պակիստանի հետ հարաբերությունների և համագործակցության խորացմանը։ Նման քայլերով իրանական կողմը փորձում է հակակշռել արտատարածաշրջանային երկրների, հատկապես ԱՄՆ-ի ազդեցությունը։
Add new comment