«Բայրաքթար Աքընջըն» միանում է Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներին
«Բայրաքթար Աքընջըն» միանում է Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներին
Ընդհանուր առմամբ, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է թվով 3500 անձ, այդ թվում՝ ադրբեջանական «Կոմանդո» ստորաբաժանումները։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է «TRT Haber»-ը։
«Ներգրավվել է 17 ինքնաթիռ, այդ թվում՝ «A400M» ինքնաթիռ։ Գործընթացին մասնակցում է նաև երկու անօդաչու թռչող սարք՝ «Բայրաքթար Աքընջըն» (Bayraktar Akıncı)»,- նշել է նախարարը։
Add new comment