Submitted by H.Minasyan on
Թուրքիայի և Կոսովոյի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր

Թուրքիայի և Կոսովոյի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր

Կոսովոյի պաշտպանության նախարար Էյուփ Մակեդոնչին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։

Ըստ աղբյուրի` նախարարները երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են Թուրքիայի և Կոսովոյի միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգային հարցերը և երկու երկրների միջև ռազմական հարաբերությունների ամրապնդումը։

Նշվում է, որ Թուրքիայի և Կոսովոյի միջև ռազմական համագործակցությունն ամրապնդելու համար կնքվել է ռազմական շրջանակային համաձայնագիր։

Add new comment