Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի
Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։
«Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ»,- տեղեկացնում են խորհրդից։
Մինչ այդ ադրբեջանական կողմը հրապարակել էր ապագա մզկիթի նախագիծը։ Ըստ նախագծի՝ եկեղեցին վերածվելու է երկու մինարեթով մզկիթի։
#Դետքի_հետագծով
Բազմաթիվ են Ադրբեջանի կողմից հայկական հետքի ոչնչացման օրինակները ժամանակավորապես գրավյալ Արցախում։
Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացրած գործողություններն ազգային-մշակութային ցեղասպանություն են կոչում: Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի՝ ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի վերացումն է ֆիզիկական բնաջնջմամբ, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումը:
Ադրբեջանի ցեղասպան դրսևորումները նաև հոգևոր-մշակութային ոլորտում վկայում են Հարավային Կովկասում ստեղծված՝ պատմությունից և մշակույթից զուրկ Ադրբեջան կոչվող թուրքական նախագծի «ազգային» բարդույթների մասին։
Add new comment