Submitted by A.Gevorgyan on
serhed

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա այսօր

Այսօր տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական հանդիպումը։

Հանդիպմանը քննարկելու են հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։ Ավելի վաղ նշվել էր, որ նիստի ընթացքում չի նախատեսվում երրորդ կողմի մասնակցությունը։ 

Հայաստանի կողմից հանձնաժողովը նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ Շահին Մուստաֆաևը։  

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպում են անցկացրել, վերջինը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Իջևանի ու Ղազախի հատվածում։ 

Add new comment