Ղազախստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ղազախստանը Թուրքիայի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի ՝ «Վագրի ճանապարհ-2024» անվամբ: Այս մասին հաղորդում է «Anadolu Ajansı» թուրքական պետական լրատվական գործակալությունը։
2024 թվականին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը նախատեսել է մի շարք միջազգային զորավարժություններ:
Այդ համատեքստում կանցկացվեն Ղազախստանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ «Վագրի ճանապարհ-2024» համատեղ զորավարժությունը, ինչպես նաև Ղազախստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի միրջև համատեղ զորավարժությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա աշնանը Ղազախստանում կանցկացվի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն» համատեղ զորավարժությունը:
Ղազախստանի զինված ուժերը, որոնք նախատեսում են նաև երկկողմ համատեղ զորավարժություն անցկացնել Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի հետ, կմասնակցեն նաև Կասպից ծովի երկրների (Ղազախստան, Ադրբեջան, Իրան և Ռուսաստան) համատեղ ռազմածովային զորավարժությանը:
Add new comment