Արցախի օկուպացված տարածքներում շարունակվում են ականազերծման աշխատանքները
Արցախի օկուպացված տարածքներում շարունակվում են ականազերծման աշխատանքները
Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալությունը (ANAMA) հրապարակել է շաբաթական տեղեկատվություն օկուպացված տարածքներում ականազերծման գործողությունների վերաբերյալ։
Հունվարի 30-ից փետրվարի 4-ը Ակնայում, Շուշիում, Սանասարում, Ջրականում և Կովսականում հայտնաբերվել են 7 հակատանկային ական և 168 չպայթած զինամթերք։
Ականներից ու պայթուցիկներից մաքրվել է 382 հա հողատարածք։
Add new comment