Անկարան կոչ է անում կանխել Գազայի կոտորածը
«Թուրքիան կոչ է անում Իսրայելին կատարել Արդարադատության միջազգային դատարանի` անցած շաբաթ հրապարակված վճիռը և վերջ տալ Գազայում ընթացող ռազմական գործողություններին»,- այս մասին այսօր Բուխարեստում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Ես կոչ եմ անում Իսրայելին ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցն ու անհապաղ լիակատար հրադադար հաստատել Գազայում։ Իսրայելը, սակայն, շարունակում է թիրախավորել շաբաթներ շարունակ շրջապատման մեջ գտնվող Գազան, և նման իրավիճակում մենք չենք կարող լռել։ Մենք չպետք է լռենք, երբ երկու միլիոն մարդ բացահայտ կերպով մահվան է դատապարտված՝ ռմբակոծություններից կամ տարատեսակ համաճարակներից»,- հայտարարել է Ֆիդանը՝ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի «կոտորածը կանխելու համար»։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի դատարանն Իսրայելից պահանջել է պաղեստինցիների ցեղասպանությունից խուսափելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
Add new comment