Միջխորհրդարանական միության հաջորդ վեհաժողովը տեղի կունենա մարտին
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը հարցազրույց է տվել «Trend» գործակալությանը։
«Ես կհրավիրեմ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովային Ժնև՝ բանակցություններ վարելու Հայաստանի գործընկերների հետ, որպեսզի սկսենք շարժվել շարունակական երկխոսության այս հարթակի ստեղծման օրակարգով։
Հուսով ենք, որ մենք կարող ենք նման հանդիպում կազմակերպել Միջխորհրդարանական միության հաջորդ վեհաժողովի ժամանակ, որը տեղի կունենա այս տարվա մարտի 23-ից մինչև 27-ը։
Մենք ցանկանում ենք, որ հանդիպումն ի սկզբանե ոչ պաշտոնական լինի, որպեսզի իսկապես խոսեն այն հարցերի մասին, որոնք կռվախնձոր են երկու կողմերի միջև: Եվ այս կերպ մենք կարող ենք ավելի լավ փոխըմբռնում ստեղծել երկու երկրի խորհրդարանների միջև։
Այնուհետև մենք կարող ենք ձգտել ստեղծել այնպիսի միջավայր, որը բարենպաստ է երկու երկրի միջև ընթացող խաղաղ բանակցությունների հաջող արդյունքի համար»,- ասել է նա։
Add new comment