Submitted by detq-editor on
դետք

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների հետ

Փետրվարի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Շվեդիայի արտգործնախարար Բիլստրոմի և Թուրքմենստանի արտգործնախարար Մերեդովի հետ: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրին։

Ֆիդանը և նրա շվեդ գործընկերը հանդիպման ընթացքում քննարկել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը, Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև մշտական համատեղ մեխանիզմի հետագա հանդիպումների նախապատրաստումը, ինչպես նաև Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) հարաբերությունները:

Թուրք նախարարը թուրքմեն գործընկերոջ հետ քննարկել է բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդումը բոլոր ոլորտներում, հատկապես էներգետիկայի և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում:

Add new comment