ԱՄՆ սենատորները բանաձև են ներկայացրել Ադրբեջանի մարդու իրավունքների իրավիճակի և ԱՄՆ աջակցության վերանայման վերաբերյալ
Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսից հարավ գտնվող մի քանի օբյեկտների
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսից հարավ գտնվող մի քանի օբյեկտների։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:
«Այսօր առավոտյան ժամը 04:20-ի սահմաններում իսրայելական հակառակորդն օդից ագրեսիա է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքներից՝ հարձակվելով Դամասկոսից հարավ մի շարք օբյեկտների վրա», - ասվում է տեքստում։
Նշվում է, որ իսրայելական կողմի արձակած հրթիռների մի մասը խոցվել է սիրիական հակաօդային պաշտպանության միջոցների կողմից։ Գրոհն, ըստ գերատեսչության, նյութական վնաս է պատճառել։
ՏԱՍՍ-ը նաև նշում է, որ ըստ իրանական «Student News Network» (SNN) հեռուստաալիքի` Դամասկոսի հարավային արվարձանի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խորհրդականը: Ավելի վաղ «Al Arabiya» հեռուստաալիքը հայտնել էր շիաների զինված կազմավորման երկու մարտիկի մահվան մասին։
Add new comment