ԱՄՆ դեսպանատունը մեղմացրել է Հայաստանի որոշ հատվածներ գնալու արգելքի նախկինում արված հայտարարությունը
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել Հայաստանում գտնվող իր քաղաքացիների անվտանգության ու տեղաշարժի համար` նշելով, որ նոր սահմաանփակումները նախորդի համեմատ մեղմվել են։
«ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է ցանկացած ոչ էական ուղևորություն դեպի հետևյալ վայրեր.
Գեղարքունիք, Վարդենիսից արևելք, Սյունիք, Գորիսից արևելք, Սյունիք, Կապանից հարավ, Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրված է, կանգառը՝ ոչ:
ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ: Տեղյակ եղեք, որ ճանապարհների որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները՝ առանց նախնական ծանուցման:
Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերիմիջոցով կամ փակվել ճանապարհորդների համար՝ առանց նախնական ծանուցման»,- ասված է հայտարարության մեջ:
Add new comment