Submitted by detq-editor on
դետք

Գազայի ճգնաժամը կարող է սրվել. Հաքան Ֆիդան

Գազայի հատվածում ճգնաժամը կարող է տարածվել տարածաշրջանի սահմաններից դուրս և հանգեցնել ավելի մեծ ու անվերահսկելի ռազմական հակամարտության: Այս մասին թուրքական «A-Haber» հեռուստաալիքին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

«Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր մենք մշտապես բարձրացրել ենք ողջ տարածաշրջանում հակամարտության տարածման վտանգի հարցը»,- ասել է նա:

Ֆիդանի կարծիքով՝ տեղին է Գազայում Իսրայելի գործողությունները համեմատել «կրակի հետ խաղի» հետ։

«Կրակի հետ խաղալիս այդ կրակը ցանկացած պահի կարող է բոցավառվել և դառնալ անվերահսկելի։ Մենք կանգնած ենք այդ ռիսկի առաջ։ Թուրքիան մշտապես բանակցություններ է վարում իր տարածաշրջանային գործընկերների և ԱՄՆ-ի հետ։ Հակամարտությունը կարող է սրվել և դուրս գալ տարածաշրջանի սահմաններից»,- ընդգծել է թուրք նախարարը։

Add new comment