Submitted by detq-editor on
detq

Իբրահիմ Քալընը Կատարում բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության նախագահ Իբրահիմ Քալընը Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի և նրան ուղեկցող պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Կողմերը քննարկել են Գազայի վերջին իրադարձությունների, գերիների փոխանակման, հրադադարի և շրջափակման դադարեցման ուղիների, ինչպես նաև պաղեստինցի ժողովրդին մարդասիրական օգնություն հասցնելու աշխատանքների վերաբերյալ հարցերը։

Ընդգծվել է Երուսաղեմում մայրաքաղաք ունեցող անկախ Պաղեստին պետության ստեղծման կարևորությունը՝ որպես տարածաշրջանում կայունության հիմք։

Add new comment