Submitted by H.Minasyan on
Եգիպտոսը  Bayraktar-ներ ձեռք կբերի Թուրքիայից

Եգիպտոսը «Bayraktar»-ներ ձեռք կբերի Թուրքիայից

Անկարան և Կահիրեն թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Այս մասին «A-haber»-ի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Ֆիդանի խոսքով՝ «Եգիպտոսի համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարևոր է նաև որոշ տեխնոլոգիաների ձեռքբերման տեսանկյունից»։

«Մենք Եգիպտոսին ԱԹՍ-ներ և մի շարք այլ տեխնոլոգիաներ տրամադրելու պայմանավորվածություն ունենք»,- նշել է նա։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը հնչել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Եգիպտոս նախատեսված այցի շեմին։ Այն մեկնարկելու է փետրվարի 14-ին։

Add new comment