Հաքան Ֆիդանը մանրամասներ է ներկայացրել Էրդողան-Պուտին սպասվող հանդիպումից
Թուրքիա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցի ընթացքում նախատեսվում է քննարկել էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական համագործակցության հարցեր:
Այս մասին «A-haber»-ի եթերում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Ֆիդանն ասել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները նախատեսում են քննարկել «համագործակցությունը գազային հանգույցի ստեղծման, էներգետիկայի, «Աքքույու» ատոմակայանի կառուցման, հացահատիկային միջանցքի շուրջ։
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ օրակարգում կլինեն նաև Ուկրաինայի և Գազայի հարցերը։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել են, որ Պուտինը Թուրքիա կմեկնի փետրվարի 12-ին՝ հիշեցնելով, որ դա Ռուսաստանի նախագահի առաջին այցը կլինի 2022 թ. փետրվարին Ուկրաինա ներխուժումից ի վեր։
Add new comment