Submitted by detq-editor on
Էրդողանը խոստանում է պատասխանել Ստամբուլում դիվանագիտական ներկայացուցչությունների փակմանը

Էրդողանը խոստանում է պատասխանել Ստամբուլում դիվանագիտական ներկայացուցչությունների փակմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է պատասխանել արևմտյան մի շարք երկրների կողմից Ստամբուլում իրենց հյուպատոսարանները փակելու որոշմանը։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրի ղեկավարն այս մասին ասել է Թուրքիայի Այդըն նահանգում երիտասարդների հետ կայացած հանդիպման ժամանակ։

 

Էրդողանը շեշտել է, որ Անկարան պատասխան քայլեր կձեռնարկի, եթե դիվանագիտական ​​ներկայացուցչությունները շարունակեն փակ մնալ։

 

Նա հայտնել է, որ վերջերս հյուպատոսարանները փակած երկրների դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրանց վերջնագրեր են ներկայացվել։ Վերջինս նշել է, որ եթե այս երկրները շարունակեն նման գործողությունները, ապա թանկ գին կվճարեն։

 

Էրդողանը հավելել է, որ փետրվարի 6-ին կայանալիք Թուրքիայի կառավարության նիստի ընթացքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համապատասխան որոշումներ կընդունվեն։

 

Add new comment