Մ

Թայվանն ԱՄՆ-ից կստանա «օդ-երկիր» 50 հրթիռ՝ կործանիչների կարողությունները բարձրացնելու համար

Թայվանը մինչև 2028 թվականը ԱՄՆ-ից 50 «օդ-երկիր» հրթիռ կստանա, քանի որ ձգտում է բարձրացնել իր «F-16V» կործանիչների մարտական հնարավորությունները և զսպել նեղուցի մյուս կողմից հարձակումը:

Դա Պենտագոնի հայտարարած զենքի մատակարարման առաջին պայմանագիրն է այն բանից հետո, երբ անցյալ ամիս անկախության ձգտող փոխնախագահ Ուիլյամ Լայ Չինգ-տեն ընտրվեց Թայվանի նոր առաջնորդ, և ակնկալվում է, որ դա կգրգռի Պեկինին:

ԱՄՆ դեպարտամենտը տեղեկացրել է, որ «Raytheon Missiles & Defense»-ին (RMD) տրվել է 68 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր՝ արտադրելու և Թայվանին մատակարարելու 50 «AGM-154» «օդ-երկիր» հրթիռ (AGM-154 Block III C JSOW):

Add new comment