Ալիևը ընտրության է գնացել էթնիկ զտված Ստեփանակերտ, որտեղ երբեք գրանցված չի եղել. միջազգային հանրություն կրկին լուռ է. Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում արձագանքել է Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին։
«Այսօր Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրություններին Իլհամ Ալիևն իր քվեարկությունը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ Իլհամ Ալիևը երբեք գրանցված չի եղել Ստեփանակերտում՝ այնտեղ քվեարկելու իրավունք ունենալու համար։ Այստեղ ուշագրավն այն է, որ Ալիևը սկզբում չհրահրված պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, իսկ հետո էթնիկական զտումներ ենթարկեց այն մարդկանց, ում նա անվանեց Ադրբեջանի քաղաքացիներ։ Այժմ նա գնացել է էթնիկ զտված քաղաք Ստեփանակերտ, որտեղ ընտրություններին մասնակցելու մարդ չկա, և ընտրություններին մասնակցել է ընտանիքի հետ։
Միջազգային հանրությունը նախ լուռ հետևել է խաղաղ ժողովրդի վրա հարձակմանը, ապա ավելի քան 100.000 մարդու էթնիկ զտմանը, ապա Ադրբեջանի խնդրանքով սկսել է էթնիկ Ստեփանակերտ քաղաքն անվանել Խանքենդի։ Սակայն միջազգային բոլոր օրենքներով, այդ թվում՝ ԵԽ-ի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների համաձայն, անունները չեն կարող փոխվել առանց տեղի բնակչության որոշման։ Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ հիմա պատրաստվում են հանդուրժել Ադրբեջանի նախագահի քվեարկությունը էթնիկ զտված քաղաքում՝ չսպառնալով անգամ միջազգային պատժամիջոցներ կիրառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների համար»,- գրել է նա։
Add new comment