վա

Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար տվել են ամենաթանկը, սակայն պետությունը բացակայում է նրանց կյանքից. Աբրահամյան

Ադրբեջանցիները 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Արցախի դեմ իրականացրած մարտական գործողություններից փոքր քարոզչական տեսանյութ են հրապարակել, որտեղ բնականաբար փորձել են ֆիքսել իրենց զինծառայողների «հերոսական դրվագները»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով. «Իրականում այդ ու բազմաթիվ այլ տեսանյութեր ավելի շատ կամ զուգահեռ, ևս մեկ անգամ ապացուցում են Արցախի Պաշտպանության բանակի, այլ ռազմականացված կառույցների, կամավորների անձնազոհ գործողությունները` չափազանց անհավասար մարտերում «բոյ տալու» և ադրբեջանցիների առաջխաղացումն առնվազն դանդաղեցնելու նպատակով»:

Աբրահամյանը նշում է, որ սեպտեմբերյան մարտերի հետևանքով 200-ից ավելի մարդ է նահատակվել, այդ թվում` քաղաքացիական անձինք, բայց այդ մարդիկ (կամ նրանց մեծ մասը) նույնիսկ զոհվածի կարգավիճակ չունեն, իսկ նրանց ընտանիքների հոգսերն ու խնդիրներն անհաշվելի են:

«Այսօր մեր կողքին մեծ թվով ընտանիքներ են ապրում, որոնք Հայաստանի ու Արցախի պաշտպանության և անվտանգության համար տվել են իրենց համար ամենաթանկը, սակայն պետությունը բոլոր առումներով բացակայում են նրանց կյանքից»,- գրել է նա:

Add new comment