64

Պետք է պարզել, թե ինչ պայմանագիր է կնքվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև C-400 համակարգի գնման առումով. ռազմական վերլուծաբանը՝ հնարավոր գործարքի մասին․ «Արմենպրես»

Ներկայումս երկրների միջև կարող է տեղի ունենալ սպառազինության առք ու վաճառքի ցանկացած գործարք, բայց որպեսզի հստակություն մտցվի կոնկրետ Ադրբեջանին թուրքական կողմից C-400 հակահրթիռային կայանք փոխանցելու հարցում՝ պետք է պարզել, թե ինչ պայմանագիր է կնքվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև վերոհիշյալ համակարգի գնման առումով, այսինքն՝ կա՞ իրավական հիմք՝ ինչ-որ վճարի, փոխհատուցման կամ այլ պայմանավորվածության համաձայն այն երրորդ կողմին փոխանցելու համար։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական վերլուծաբան Նարեկ Ներսիսյանն՝ անդրադառնալով թուրքական և ադրբեջանական մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ Թուրքիան կարող է ռուսական C -400 հակահրթիռային կայանքը փոխանցել Ադրբեջանին:

«Իսկ ինչ վերաբերում է այդ կայանքի գնման հետ կապված ամերիկյան կողմի տարաձայնություններին և այդ առթիվ F-35 կործանիչներ թուրքական կողմին մատակարարելու խնդրին, պետք է նշել, որ ֆորմալ առումով ԱՄՆ-ն հասկացնում է Թուրքիային, որ եթե նա մի ռազմաքաղաքական բլոկում է, ապա չի կարող համագործակցել հակոտնյա բլոկի հետ բարձր տեխնոլոգիական և ռազմական նշանակության սպառազինության գնումներ կատարելու առումով։ C -400 հակահրթիռային կայանքը, մանևրելու տեսանկյունից, իհարկե, ունի գաղտնի տեղեկատվություն որսալու և ռադիոֆիզիկական տվյալներ փոխանցելու հնարավորություն, սակայն այստեղ հարցն ավելի շատ քաղաքական է, քանի որ թուրքական կողմի առջև դրվել է պայման՝ կամ նա համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, կամ, հակառակ դեպքում, նրա հետ չեն համագործակցի այն  ծավալով, ինչ ՆԱՏՕ-ի մյուս երկրների հետ»,- ասաց Ներսիսյանը։ 

Նա շեշտեց, որ դա պարզ երևում է Հունաստանի հետ կնքված գործարքից, քանի որ ամերիկյան կողմն այդ երկրին արդեն իսկ փոխանցել է վերջին մոդիֆիկացիայի F-35 կործանիչների խմբաքանակ, մինչդեռ Թուրքիայի պարագայում այդ դասի ինքնաթիռների վաճառքի գործարք դեռ չի կայացել։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Add new comment