Submitted by A.Gevorgyan on
hyuj

Հաջիզադեն անդրադարձել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու արարողության ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթին է արձագանքել․ «Մենք խստորեն մերժում և դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու արարողության ժամանակ Ադրբեջանին ուղղված հայտարարությունը։ Այս ելույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հռոմի ստատուտին միանալը Հայաստանի կողմից փորձ էր օգտագործել այդ ինստիտուտներն իրենց անհիմն հավակնությունների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզչության, ապատեղեկատվության և միջազգային իրավունքի սխալ մեկնաբանության համար։ Հայաստանի շարունակական հավակնություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես նաև ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումն ու քարոզչությունը հակասում են ոչ միայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, այլև Միջազգային դատարանի որոշմանը համապատասխան Հայաստանի պարտավորություններին, որոնք նա ստանձնել է` 2021 թ. դեկտեմբերի 7-ին «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործի որոշման համաձայն»։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

Ադրբեջանը անհիմն մեղադրում է Հայաստանին տարածաշրջանում անկայունություն հրահրելու մեջ, բայց զուգահեռ շարունակում է խախտել իր պարտականությունները, կեղծել իրականությունն ու խոչընդոտել իրական խաղաղությունը։ 

 

 

Add new comment