Gyh

«Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ

Դեմոկրատ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերն ու Գեյբ Ամոն հանրապետական կոնգրեսականներ Մայք Լոլերի և Գաս Բիլիրաքիսի հետ միասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել «Հայաստանի պաշտպանության ակտ» օրինագիծը, որով առաջարկվում է կասեցնել ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 բանաձևի չեղարկման լիազորությունը: 

907 բանաձևը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները ֆինանսական միջոցներ «չի կարող տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, մինչ նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր տեսակի շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Արցախի (խմբ.) դեմ»: Սեպտեմբերի 11-ից հետո վարչակազմը ստացավ այս բանաձևը ժամանակավորապես կասեցնելու հնարավորություն` Ադրբեջանին 907 բանաձևի դրույթների կիրառումից ազատելու համար: 

Այս օրենսդրական ակտը ներկայացվել է այն ժամանակ, երբ Սենատը քվեարկությամբ ընդունեց «S.3000» օրինագիծը, որը հայտնի է նաև որպես «Հայկական պաշտպանության ակտ», որն առաջնորդեցին դեմոկրատ սենատոր Գերի Փիթերսը և հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն:

Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»

Add new comment