Իրանի գերագույն առաջնորդը պնդում է՝ ներկայիս աշխարհակարգն անկայուն է
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իսլամական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Գազայում տեղի ունեցածը ողբերգություն է ողջ մարդկության համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Խամենեին համոզմունք է հայտնել, որ ներկայիս աշխարհակարգն անկայուն է։ Նա քննադատել է միջազգային հանրությանը՝ Իսրայելի գործողությունների նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար։
«Գազայում մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու հարցում արևմտյան երկրների համագործակցությունը սիոնիստական ռեժիմի հետ արևմտյան քաղաքակրթության ամոթն է»,- ասել է նա։
Ալի Խամենեին հավելել է, որ կառավարությունների պարտականությունն է դադարեցնել քաղաքական, ռազմական և սպառողական օգնությունը սիոնիստական ռեժիմին։ Նրա պնդմամբ` Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի աջակցել Պաղեստինի ժողովրդի արդարացի պայքարին։
Add new comment