Submitted by A.Muradyan on
Դետք

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիային «F-16» կործանիչներ վաճառելու 23 մլրդի գործարքին

ԱՄՆ Կոնգրեսը որոշել է հաստատել Թուրքիային 40 նոր «F-16» կործանիչ վաճառելու և ևս 79 կործանիչի արդիականացման գործարքը։ Այս մասին հայտնել է Անկարայում ԱՄՆ դեսպանատունը X-ի էջում։

«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալ Թուրքիայի կողմից 40 նոր և 79 արդիականացված «F-16» ինքնաթիռների ձեռքբերմանը, մեծ առաջընթաց է: Թուրքիայում «F-16» կործանիչների առկայությունը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի ուժերի համար՝ դաշնակիցների միջև ապագա փոխգործունակությունն ապահովելու նպատակով»,- ընդգծվել է դեսպանատան հայտարարության մեջ:

Add new comment