Submitted by detq-editor on
«ԱՄԷ վահան 51» համատեղ զորավարժության մեկնարկը

«ԱՄԷ վահան 51» համատեղ զորավարժության մեկնարկը

«ԱՄԷ վահան 51» համատեղ զորավարժության մեկնարկը

Մեկնարկել են զորավարժությունները, որոնք իրականացնում է Համատեղ գործողությունների հրամանատարությունը, և կրում են «ԱՄԷ-ի վահան 51» անվանումը։

Այս մասին կիրակի հայտարարել է ԱՄԷ պաշտպանության նախարարության համատեղ գործողությունների հրամանատարությունը՝ նշելով, որ ընթացիկ զորավարժությունները «Emirates Joint Shield» զորավարժությունների շարքի ընդլայնումն են, որի նպատակն է բարձրացնել մասնակից ուժերի մարտունակությունը։

Զորավարժություններն աջակցում են ԱՄԷ բանակի հրամանատարությունների և ստորաբաժանումների կարողությանը ծրագրել և իրականացնել համատեղ գործողություններ՝ անկախ հանգամանքներից:

Զորավարժությունների բոլոր գործողությունները տեղի են ունենում ԱՄԷ-ի սահմաններում, տարածքային ջրերում և օդային տարածքում, դրանց մասնակցում են ցամաքային, ծովային և օդային ուժերը՝ ի լրումն համատեղ ավիացիայի, Նախագահի գվարդիայի և ՀՕՊ ուժերի:

Համատեղ գործողությունների հրամանատար, գեներալ-մայոր Սալեհ Մուհամմադ ալ-Ամիրին հայտնել է, որ զորավարժություններին մասնակցել են «Զայեդ» միացյալ հերթապահ ուժերը, որոնք գիշերվա ընթացքում իրականացրել են օդադեսանտային ուժերի գործողությունները։

Ալ-Ամիրին ասել է, որ «Զայեդ»-ին հաջողվել է ժամանակին կատարել մոբիլիզացիոն առաջադրանքները՝ չնայած համատեղ գործողությունների միջավայրում բարձր ռիսկերի առկայությանը։

Արաբական Միացյալ Էմիրությունների բանակը պաշտպանական ծախսերի ծավալով դասվում է աշխարհի 15 խոշորագույն բանակների շարքին: ԱՄԷ-ի պաշտպանական բյուջեն գնահատվում է 25.2 միլիարդ դոլար: Այն Պարսից ծոցի երկրների ամենահզոր բանակներից է։

Արաբական Միացյալ Էմիրությունների բանակի կենդանի ուժը գնահատվում է 77.000 զինվոր, զինտեխնիկան ներառում է 565 մարտական ինքնաթիռ, 274 տանկ, մոտ 26.000 մեքենա, 124 ինքնագնաց հրետանի և 40 հրթիռային կայանք, իսկ ԱՄԷ ռազմական նավատորմը բաղկացած է 79 ռազմածովային ուժերից։

 

Add new comment