453

Ադրբեջանի թիրախում Հայաստանը Իրանին ու Հայաստանը Վրաստանին կապող ուղիներն են

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է

««Պայմանական սահմանին ի՞նչ է տեղի ունենում․ սկզբում՝ Զանգեզուրը, հետո՝ Տովուզը», նման սադրիչ վերնագրով հրապարակում է արվել Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությամբ, որտեղ քննարկվում է Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիվ քայլերի տրամաբանությունը։

Հաղորդման մեջ առանձնակի թիրախավորվում է ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելությունը։ Քննարկման մասնակիցները նշում են, թե իբրև Ֆրանսիան, նաև այլ արևմտյան պետություններ տարածաշրջանում նոր բախումների կողմնակից են։

Այս և այլ հրապարակումներ վկայում են, որ Ադրբեջանը նպատակ ունի հասնել առաքելության հեռացմանը։ Ադրբեջանի տեղեկատվական տիրույթում առկա քննարկումներն էլ ու Տավուշի ուղղության մասին խոսույթը հուշում է, որ թիրախում Հայաստանը Իրանին ու Հայաստանը Վրաստանին կապող ուղիներն են, որոնք Փաշինյանը վտանգել է՝ ճանաչելով Ադրբեջանի մաս ու դիմացը ստանալով ագրեսիա ու ագրեսիայի սպառնալիք։

Այս ամենը կարելի է փոխել և ուղղել Ադրբեջանի դեմ։ Դրա համար պետք է ունենալ պետական շահը սպասարկող ու պրոֆեսիոնալ գիտելիքներով կառավարություն․․․»:

 

Add new comment