Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ ՀՀ զինված ուժերը փորձել են հետախուզական թռիչքներ իրականացնել
«Հայկական զենիթային հրթիռի հետախուզական փորձը Քարվաճառի (խմբ.) մեր դիրքերի վրա կանխվել է»,- այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Հաղորդվում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 12:25-ին, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Վարդենիսի Կութ (խմբ.) բնակավայրի ուղղությամբ իբր փորձել են հետախուզական թռիչքներ իրականացնել կվադրոկոպտերով։
«Մեր ստորաբաժանումների զգոնության արդյունքում անօդաչու թռչող սարքը հարկադրված է եղել վերադառնալ, իսկ դիվերսիան կանխվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Add new comment