Ալիևը հինգերորդ անգամ ստանձնեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը
Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնամուտի արարողությունը։
2003 թ.-ից երկրի նախագահի պաշտոնը 5-րդ անգամ ստանձնող Ալիևի երդմնակալության արարողությունը կայացել է Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի մեջլիսի հատուկ նիստի ընթացքում։
Ալիևը փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում ստացել էր քվեների ավելի քան 92 տոկոսը։
Երեկ ընտրությունների արդյունքները պաշտոնապես հաստատվել էին Ադրբեջանի Սահմանադրական դատարանի կողմից։
Ադրբեջանական օրենսդրության համաձայն` նախագահի երդմնակալությունից հետո երկրի կառավարությունն ամբողջ կազմով պետք է հրաժարական տա, որից հետո նախարարական նոր կաբինետ կձևավորվի։
Add new comment