Ադրբեջանն այս անգամ էլ Հայաստանին մեղադրում է հետախուզական թռիչքներ իրականացնելու մեջ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ մեղադրելով հայկական կողմին Գեղարքունիքից դեպի Քարվաճառ հետախուզական թռիչքներ իրականացնելու մեջ։ Նշում են, թե իբրև կանխել են սադրանքը։
Հուսամ այս անգամ հայկական կողմը ավելի նորմալ պատասխան կհրապարակի։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը հստակ մտածված սադրանքի է գնում, պետք է լինել իրավիճակին համարժեք, սա շատ կարևոր է՝ հետագա վտանգավոր զարգացումները կանխելու համար։
ԱԳՆ-ն ևս կարևոր դերակատարում ունի՝ արտաքին գործընկերներին ուղերձներ հասցնելու ու համարժեք կանխարգելիչ քայլերի հասնելու հարցում»։
Add new comment