Յաշար Գյուլերը գոհունակություն է հայտնել «F-16»-ի վաճառքի մասին ԱՄՆ-ի որոշման առթիվ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն իր գոհունակությունն է հայտնել «F-16» կործանիչների վաճառքի և արդեն առկա «F-16» ինքնաթիռների արդիականացման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման առնչությամբ։ Այս մասին հայտնում է թուրքական «TRT haber»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը։
Գյուլերը հայտարարել է, որ Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի ուժեղ և հուսալի անդամ, կշարունակի զգալի ներդրում ունենալ Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեության մեջ, ապա հավելել է, որ ուշադիր հետևում է վերջինիս շրջանակում իրականացվող աշխատանքներին:
Add new comment