Իլհամ Ալիևը և Հաքան Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Մյունխենում հանդիպել են Իլհամ Ալիևը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական ու եղբայրական հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, և վստահություն է հայտնվել, որ համագործակցությունը կընդլայնվի։
Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները, «խաղաղության» պայմանագրի շուրջ բանակցությունները, տարածաշրջանում անվտանգության հարցերը։
Գերմանիայում տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության 60-րդ միջազգային համաժողովը։ Անվտանգության հարցերով աշխարհի ամենահեղինակավոր ֆորումին մասնակցում է տասնյակ պետությունների 180 բարձրաստիճան ներկայացուցիչ, այդ թվում՝ գրեթե 50 երկրի առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ:
Add new comment