Հայաստանը կարող է օգտագործել Բաքվի բռնապետի իսլամատյաց լինելու հանգամանքը. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը իր երդմնակալության տխրահռչակ ելույթում փորձել է հանդես գալ իսլամի «պաշտպանի» դիրքերից, խոսելով այն մասին, թե, իբր, պայքարելու է իսլամատյացության դեմ։
Մինչդեռ վերջինս ղեկավարած արհեստածին Ադրբեջանը թերևս աշխարհի միակ մահմեդական երկիրն է, որտեղ պետականորեն արգելվել է մզկիթներից մահմեդական աղոթակոչի՝ ազանի, բարձրաձայն հնչեցումը, ինչը հենց իսլամատյացության ցուցիչ է։
Սա է բարբարոսական այս վարչախմբի իրական դեմքը, որի հետ պայքարում, որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանը կարող է օգտագործել նաև Բաքվի բռնապետի իսլամատյաց լինելու հանգամանքը»։
Add new comment