Submitted by detq-editor on
Ռուսաստանում Էստոնիայի դեսպանը լքել է նստավայրը

Ռուսաստանում Էստոնիայի դեսպանը լքել է նստավայրը

Ռուսաստանում Էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեն փետրվարի 7-ի առավոտյան լքել է իր նստավայրը: Տեղեկությունը հաղորդում են ռուսական պետական լրատվամիջոցները՝ ընդգծելով, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններն իջեցվել են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի։

Հիշեցնենք, որ դիվանագիտական հակամարտությունը սկսվել է 2023 թվականի հունվարի առաջին կեսին։ Մասնավորապես, հունվարի 11-ին Էստոնիան Մոսկվայից պահանջել էր կրճատել ՌԴ դեսպանատան աշխատակիցների թիվը։

Ռուս - ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Էստոնիան նվազագույնի է հասցրել երկկողմ հարաբերությունները Մոսկվայի հետ՝ փակելով Ռուսաստանի հյուպատոսությունները Նարվայում և Տարտուում ու արտաքսելով երեք ռուս դիվանագետների:

«Ռուսաստանի Դաշնությունը համարժեք պատասխան է տվել Էստոնիային»,- գրում են ԶԼՄ-ները:

Add new comment