Ղրղըզստանի նախագահն ու զինվորական պատվիրակությունն այցելելու է Թեհրան
Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնական այց կկատարի Իրան։ Նախագահին ուղեկցելու է Ղրղըզստանի զինվորական պատվիրակությունը։ Նախատեսվող այցերի մասին հաղորդել է Բիշքեկում Իրանի դեսպան Սաիդ Խարազին։
Թեհրանը Բիշքեկին առաջարկում է զարգացնել տրանսպորտային համագործակցությունը՝ օգտագործելով Պարսից ծոցի իրանական նավահանգիստները, իսկ ռազմական ոլորտում դիտարկվում է իրանական հետախուզական ԱԹՍ-ների վաճառքի հարցը։
Add new comment