Վերընտրվելուց հետո Ալիևի առաջին պաշտոնական այցը Թուրքիա
Փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցած Ալիևն իր առաջին պաշտոնական այցը կատարեց Թուրքիա: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում Իլհամ Ալիևին և Մեհրիբան Ալիևային դիմավորել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և այլ պաշտոնյաներ։
Էրդողանը և Ալիևը վերջին անգամ հանդիպել են նոյեմբերին։
Երկու ղեկավարները մասնակցել են Ղազախստանում Թյուրքական պետությունների կազմակերպության և Ուզբեկստանում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովներին։
Այս բանակցություններից երեք ամիս անց երկու երկրների ղեկավարները կրկին կհանդիպեն։
Add new comment