Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը հայտնել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին
«Միացյալ Թագավորության ծովային առևտրային օպերացիաները հաղորդում են ստացել Եմենի Ալ Մուխա քաղաքից 35 ծովային մղոն հարավ ընկած հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին: Իշխանությունները հետաքննություն են անցկացնում: Նավերին խորհուրդ է տրվում զգուշությամբ տարանցել և ցանկացած կասկածելի գործողություն նկատելու դեպքում հայտնել Միացյալ Թագավորության ծովային առևտրի օպերացիաներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Չի հաղորդվում, թե որ նավի վրա է հարձակումը եղել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Եմենցիները հայտարարել են իրենց բացահայտ աջակցությունը Պաղեստինի պայքարին իսրայելական օկուպացիայի դեմ, երբ Իսրայելը հոկտեմբերի 7-ին Գազայի դեմ ավերիչ պատերազմ սկսեց այն բանից հետո, երբ այդ տարածքի Պաղեստինի դիմադրության շարժումներն անսպասելի պատասխան հարձակում կատարեցին իսրայելական ռեժիմի դեմ՝ գործողությունը կոչելով «Ալ-Աքսա փոթորիկ»:
Եմենի զինված ուժերը հայտարարել են, որ չեն դադարեցնի իրենց հարձակումները, քանի դեռ չեն ավարտվել իսրայելական ցամաքային և օդային հարձակումները Գազայում, որոնց զոհ է դարձել առնվազն 27.948 մարդ, ևս 67.459 մարդ վիրավորվել է:
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան դեկտեմբերին հայտարարեցին Եմենի դեմ ռազմական կոալիցիայի ստեղծման մասին՝ ի պաշտպանություն Իսրայելի:
Add new comment