ԵՄ երկրները միանում են Եմենի հութիների դեմ ռազմածովային գործողությանը
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները վերջնական որոշում են կայացրել Եմենի հութիների դեմ ռազմածովային գործողությանը միանալու վերաբերյալ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ եվրոպական ռազմանավերը կուղարկվեն Կարմիր ծով՝ հետ մղելու հութիների հարձակումներն առևտրային նավերի վրա, ապահովելու նավագնացության անվտանգությունը։ Գործողությունը կկոչվի «Aspides», որը հին հունարենում նշանակում է «վահան»:
«Euronews»-ը հայտնում է, որ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Բելգիան արդեն համաձայնություն են տվել իրենց նավատորմը Կարմիր ծով ուղարկելու վերաբերյալ։ Հունաստանը կառաջադրի օպերատիվ շտաբի պետի թեկնածությունը, Իտալիան՝ ռազմածովային խմբի հրամանատարի, իսկ Ֆրանսիան՝ նրա տեղակալի։ Շտաբը կգտնվի Հունաստանի Լարիսա քաղաքում։
#Դետքի_հետագծով
Աշխարհում առևտրային բեռնափոխադրումների շուրջ 12 տոկոսն անցնում է Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբ նեղուցով, այդ թվում՝ բեռնարկղային բեռնափոխադրումների շուրջ 30 տոկոսը։ Հութիների հարձակումներից հետո բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններ ստիպված եղան ընտրել այլ ուղիներ, ինչը զգալիորեն երկարաձգում է փոխադրումներն ու բարձրացնում վերջիններիս արժեքը:
Add new comment