«ԼՂ-ում խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա». ՌԴ ԱԳՆ
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա։ Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը համաձայն են նրանց աշխատանքի ձևերի հետ և աջակցում են դրան»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը։
Նա նշել է, որ ԼՂ հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ զորակազմը, որին պետք չէ ՄԱԿ-ի մանդատ տալ, քանի որ առաջին եռակողմ համաձայնագրում արդեն հստակորեն ամրագրված են ռուս խաղաղապահների գործունեության եղանակները․ «Հիշենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Այդ կապակցությամբ վեճի մասնակիցների միջև կա կոնսենսուս, և այս փաստն այստեղ առանցքային է»։
Ըստ Իլյիչևի՝ պետք է հատկապես նշել, որ «ռուս խաղաղապահների գործունեությանն աջակցում են ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության համատեքստում»։
Add new comment