«Հիզբոլլահ» շարժումը հարվածներ է հասցրել իսրայելական երեք հենակետերի
Լիբանանյան «Հիզբոլլահ» շարժումը հայտնել է, որ իր խմբավորումները նոր հրթիռային հարձակումներ են կատարել իսրայելական երեք ռազմակայանների վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում են լիբանանյան լրատվամիջոցները։
«Ի պաշտպանություն Գազայի հատվածում տոկուն պաղեստինցի ժողովրդի և հաջակցություն նրանց խիզախ ու ազնիվ դիմադրության՝ Իսլամական դիմադրության մոջահեդները հրթիռակոծել են «Ալ-Սամաքա» բազան Լիբանանի օկուպացված Շեբաա դաշտերում»,- ասվում է հայտարարության մեջ։
Մեկ այլ հայտարարության մեջ «Հիզբոլլահ» շարժումը նշել է, որ մի քանի հրթիռով թիրախավորել է «Ալ-Ռամթա» բազան: «Հիզբոլլահը» նաև երրորդ հայտարարությունն է տարածել՝ հայտնելով, որ հարմար զինատեսակներով հարվածել է «Բարաքա Ռիշա» բազայի լրտեսական սարքավորումներին:
Իսրայելի իշխանությունները դեռևս չեն հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։
#Դետքի_հետագծով
Իրավիճակը հարավային Լիբանանում սրվել է Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակը և «Հիզբոլլահի» մարտիկներն ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանի երկայնքով ընկած շրջաններում, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային լարվածության էլ ավելի խորացմանը։
Add new comment