Submitted by H.Minasyan on
Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է համագործակցել «Kaan» կործանիչների արտադրության հարցում

Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է համագործակցել «Kaan» կործանիչների արտադրության հարցում

Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է համագործակցություն հինգերորդ սերնդի «Kaan» կործանիչների արտադրության հարցում։

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Բուրավովը։

Նրա խոսքով` Մոսկվան պատրաստ է համագործակցության. «Մենք ցանկանում ենք ամրապնդել ռազմատեխնիկական համագործակցությունը, նախկինում էլ առաջարկներ ենք ունեցել, տարբեր մակարդակներում աշխատանքներ են տարվել պաշտոնական կառույցների և ընկերությունների միջև, որոնք պատրաստակամություն են հայտնել համատեղ արտադրել այդ ինքնաթիռները»:

Նախկինում Ուկրաինան հայտնել էր Թուրքիայից ապագայում «Kaan» գնելու իր մտադրության մասին:

«Kaan»-ը Թուրքիայի առաջին ազգային կործանիչն է, որը նախատեսված է նոր սերնդի ամերիկյան «F-35» մարտական ​​ինքնաթիռների հետ մրցակցելու համար։

Add new comment